Սերգեյ Գորոդեցկի
Սերգեյ Գորոդեցկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5 (17), 1884[1][2] կամ հունվարի 18, 1884[3][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հունիսի 7, 1967 (83 տարեկան) կամ հունիսի 8, 1967[3][2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Օբնինսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Գրական անուն | Петербуржец[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ, նկարիչ, դրամատուրգ, գրական քննադատ, հրապարակախոս և լիբրետիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Saint Petersburg 6th gymnasium? |
Ժանրեր | լիրիկա |
Գրական ուղղություններ | ակմեիզմ |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Ամուսին | Q18107452? |
Զավակներ | Q55451738? |
Sergey Gorodetsky Վիքիպահեստում |
Սերգեյ Միտրոֆանովիչ Գորոդեցկի (ռուս.՝ Серге́й Митрофа́нович Городе́цкий, հունվարի 5 (17), 1884[1][2] կամ հունվարի 18, 1884[3][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 7, 1967 կամ հունիսի 8, 1967[3][2], Օբնինսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, թարգմանիչ, ռուսական պոեզիայի պայծառ դեմքերից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրող, ազգագրագետ Միտրոֆան Իվանովիչ Գորոդեցկու որդին է։ Ավարտել է Սանկտ-Պետերբուրգի 6-րդ գիմնազիան[4]։ 1900-ական թվականներին սովորել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում (չի ավարտել) Ալեքսանդր Բլոկի հետ միաժամանակ և հենց այդ ժամանակից տարվել է պոեզիայով։ 1905 թվականին հաճախել է Վյաչեսլավ Իվանովի «աշտարակ»-ում, այսինքն՝ վերջինիս բնակարանում յուրաքանչյուր չորեքշաբթի կազմակերպվող գրական, արվեստագիտական, փիլիսոփայական, հասարակագիտական թեմաներով բանավեճ-հավաքույթներին, որտեղ մի լավ բանավիճելուց հետո գրողները ներկաների դատին էին ներկայացնում իրենց նոր գործերը։ 1906-1907 թվականներին հրատարակել է «Ярь», «Перун», «Дикая воля» բանաստեղծական ժողովածուները։ Դրանք սիմվոլիստական գաղափարներով ստեղծագործություններ էին, որոնցում նկատելի էր նաև հակումը դեպի ժողովրդական բանահյուսությունը։ Բայց 1910-ական թվականներին նա խզեց իր կապերը սիմվոլիստների հետ և 1912 թվականին Նիկոլայ Գումիլյովի հետ հիմնադրեց այսպես կոչված՝,,բանաստեղծների արտադրամաս,,՝ այդօրինակ առաջին ,,արտադրամասը,,։ 1915 թվականին սկսեց հովանավորել «գյուղացիական նոր բանաստեղծներին» (Սերգեյ Եսենին, Ս. Կլիչկով, Ն. Կլյուև, Ա. Շիրյաևեց)։
1916 թվականի աշնանից գտնվել է Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ռազմաճակատում՝ որպես Քաղաքների միության ներկայացուցիչ և զինվորական թղթակից։ Հետագայում՝ բծավոր տիֆով վարակվածների ճամբարում որոշ ժամանակ աշխատել է որպես սանիտար։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո լույս է ընծայել ,,Հայաստանի հրեշտակը,, բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ արծարծել է հայերի ցեղասպանության թեման։ Տիրապետել է հայոց լեզվին /ուսուցանողը եղել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որդիներից Համլիկը/: Բաքվում եղած տարիներին Գորոդեցկին ՌՕՍՏԱ գործակալության գեղարվեստական բաժնի վարիչն էր, ապա՝ կասպիական նավատորմի քաղվարչության աշխատակից։
1921 թվականից ապրել է Մոսկվայում։ Շատ էր տպագրվում, կատարում էր չափածո թարգմանություններ ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ արտասահմանյան ժողովուրդների պոեզիայից:Միաժամանակ Հեղափոխության թատրոնի գրական մասի վարիչն էր, ,,Արվեստը՝ աշխատավորներին,, ամսագրի խմբագիրը, 1924-1932 թվականներին էլ աշխատակցել է ,,Իզվեստիա,, թերթին։ 1930-ական թվականներին հիմնականում աշխատել է օպերաների լիբրետոների վրա. դա գրական վաստակի լավ և համեմատաբար անվտանգ ձև էր:Թարգմանել է Բեթհովենի ,,Ֆիդելիո,,, Քերուբիննի ,,Ջրկիրը,,, Վագների ,,Նյուրնբերգյան մայստերզինգերները,, և ,,Լոենգրին,, օպերաների լիբրետոները։ Գրել է խորհրդային թեմայով առաջին օպերաներից մեկի՝ Ս. Պոտոցկու ,,Ճեղքում,,-ի /քաղաքացիական պատերազմի մասին/, ինչպես նաև Վ. Յուրովսկու ,,Խոհ Օպանասի մասին,, օպերայի /Էդուարդ Բագրիցկու համանուն պոեմի հիման վրա/ լիբրետոն։ Մ. Գլինկայի ,,Ցարի կյանքը,, օպերայի համար գրել է ,,միապետականության տարրերից զերծ,,, նոր տեքստ՝ վերնագիրն էլ դարձնելով ,,Իվան Սուսանին,,։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարհանվել է Ուզբեկստան, ապա՝ Տաջիկստան, այդ տարիներին թարգմանել է տեղացի բանաստեղծների գործերից։
Գորոդեցկին նաև քննադատ էր և գրականագետ. 1911 թվականին պատրաստել ու լույս է ընծայել Իվան Նիկիտինի բանաստեղծությունների երկհատորյակը՝ հանգամանալի ներածությամբ։
1958 թվականին հրատարակել է ինքնակենսագրական ,,Իմ ուղին,, ակնարկը։
Այլք Սերգեյ Գորոդեցկու մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր սկզբնական պոեզիայում Գորոդեցկին կրում էր սիմվոլիստների՝ առաջին հերթին Վյաչեսլավ Իվանովի, Ալեքսանդր Բլոկի և Կ. Բալմոնտի ազդեցությունը։ - Վոլֆգանգ Կազակ
|
Գորոդեցկին ամբողջովին թռիչք է։ Նա մեծ պոետ է, ում ստեղծագործությունների մեջ կենդանանում են բառերն ու մակդիրները, ամեն ինչ ապրում է, ամեն ինչ տրոփում է կյանքով։ - Ալեքսանդր Բլոկ
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Машинский С. И. Городецкий // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 536—539. — ISBN 5-94848-245-6
- ↑ Սանկտ Պետերբուրգի առցանց հանրագիտարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գորոդեցկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 181)։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 17 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Հունվարի 18 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 7 մահեր
- 1967 մահեր
- Հունիսի 8 մահեր
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս սիմվոլիստ բանաստեղծներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս դրամատուրգներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս գրաքննադատներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ